ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների կրակային պատրաստությունը՝ գերազանց


23:59 , 1 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Գրենիկ Պետրոսյանը, Միքայել Միրզոյանը եւ Արման Ներսեսյանը ՀՀ Պն Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում փայլել են իրենց դիպուկությամբ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

«Նրանք կրակային պատրաստությունից ստացան «գերազանց» գնահատականներ, վաստակելով համապատասխանաբար 95, 93 եւ 92 միավոր (100 հնարավորից)»,- ասված է հաղորդագրության մեջ։