Շոշ գյուղում վերակառուցվում է 15 առանձնատուն


19:23 , 1 փետրվար, 2021

168.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում պատերազմի հետևանքով վնասվել է 93 առանձնատուն: Շոշ գյուղում շարունակվում են վերակառուցման, վերանորոգման, ապամոնտաժման աշխատանքները: Ներկա պահին մի խումբ շինարարական բրիգադներ իրականացնում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ թվով 15 առանձնատներում, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջը։ Գյուղում արդեն գործում են դպրոցն ու մանկապարտեզը», հայտնում են գերատեսչությունից։