18:55 , 1 փետրվար, 2021Tert.am-ը գրում է.
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Նատալյա Նիկոնորովան հայտարարել է, որ «Ռուսական Դոնբաս» եզրույթը համահունչ է Մինսկի համաձայնագրերին, որի մասին դեկտեմբերին հայտարարել էր հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը: Այս մասին հայտնում է ռուսական lenta.ru լրատվական կայքը`վկայակոչելով «Դոնեցկի լրատվական գործակալությանը»:
Ըստ Նիկոնորովայի ՝ ուկրաինական կողմը հանդես է եկել հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Արտգործնախարարն ասել է. «Առաջին հերթին մենք խոսում ենք այն մասին, որ ընդունված «Ռուսական Դոնբաս» եզրույթը, իբր, հակասում է Մինսկի համաձայնագրերին: Սա սկզբունքորեն սխալ է միանգամից մի քանի պատճառով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ