13:38 , 7 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը Twitter-ի իր էջի միջոցով հայտնել է, որ «Անժի»-ն ցանկանում էր ձեռք բերել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, որի դիմաց աստղաբաշխական գումար էր առաջարկում:
Մխիթարյանին անձամբ ակումբը նույնպես աստղաբաշխական աշխատավարձ էր խոստանում:
«Ուրախ եմ Մխիթարյանի համար: Գիտեմ, որ «Անժի»-ն մեծ ցանկություն ուներ ձեռք բերելու Հենրիխի տրանսֆերը: Բարեբախտաբար Հենրիխը ցանկանում էր խաղալ Եվրոպայում և հրաժարվեց «Անժի»-ի առաջարկից»,- գրել է Առուստամյանը: