Տղա ջան, դու դերասա՞ն ես, թե քաղաքապետ. Արսեն Բաբայանը` Մարությանին


19:38 , 31 հունվար, 2021

Հայկ Մարության, սա քո և իմ տուն տանող ճանապարհն է: Քաղաքի չերևացող մասերից մեկը: Ոչ ես եմ տնտեսվարող, ոչ էլ դու իրավունք ունես տնտեսվարող լինել: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

«Բայց դու, ասում են, մեր մայրաքաղաքի քաղաքապետն ես: Հիմա ես ի՞նչ անեմ: Գամ ձեր տուն ու վրեդ մունա՞թ գամ, որ սենց անբանի մեկն ես: Թե՞ գույքահարկ ու այլ պարտադիր վճարներ անելուցս հետո մի բահ վերցնեմ ու իջնեմ մաքրեմ քո և իմ տան ճանապարհը:

Տղա ջան, դու դերասա՞ն ես, թե քաղաքապետ»,-գրել է Արսեն Բաբայանը: