Մարդ պիտի Իսոյի պես կարգին տղա լինի, որ մարդիկ կռիվ անեն, թե ով պիտի ուտելիք ու սիգարետ ուղարկի


22:53 , 30 հունվար, 2021
Այսօր առավոտյան ես և Ռուբեն Մելիքյանը որոշել էինք հանձնուք ուղարկել անազատության մեջ գտնվող չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին: Ոչ ես, Ռուբենը անձնական հարաբերություններ չունենք Իսոյի հետ, բայց դե մեր չեմպիոնն է, մեր հպարտությունը, որոշեցինք այդ ժեստով Իսոյին ակնարկենք, որ նա մենակ չի և իրեն շատ սիրում են: Առավոտյան ես Ռուբենից շուտ գնացի Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող խորտկարան, որպեսզի պատվիրեմ մինչև Ռուբենը հասնի: Խորտկարան մտնելով տեսա սիլաչեցի վաղեմի ընկերներիցս մեկին ով երկու մեծ տոպրակով դուրս էր գալիս: Չեք հավատա, պարզվեց, որ ընկերս մեզանից լրիվ անկախ արդեն պատրաստել էր Իսոյի համար հանձնուք և ուղարկում էր: Մի կերպ համոզեցի մեր կողմից գոնե մի քանի տուփ սիգարետ ավելացնի արդեն պատրաստի տոպրակների մեջ: Իրար հրմշտելով փորձում էինք ամեն մեկս մեր կողմից մի բան ուղարկել Իսոյին:
Խնդիրը հանձնուքը չի, խնդիրը այն է, որ, շուտով երբ դեբիլ ու դավաճան ուսապարկերը բանտարկվեն սրանց նույնիսկ մի ոսկոր որևէ մեկը չի ուղարկելու...