ԱՄՆ-ում հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող և սարսափելի ոճիր գործած հոգեկան հիվանդներին դատապարտում են մահվան


15:23 , 30 հունվար, 2021
ԱՄՆ արդարադատության համակարգը մի շատ հետաքրքիր կողմ ունի:
Որոշակի` հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող և սարսափելի ոճիր գործած ու հետո փորձաքննությամբ հոգեկան հիվանդ ճանաչված առանձին հանցագործներին դատապարտում են մահվան: Եվ մահապատիժն իրականացնում կա´մ ներարկմամբ կա´մ էլեկտրական աթոռով:
Վերջին այդպիսի դեպքը կանզասցի մարդասպան, հոգեկան հիվանդ ճանաչված Լիզա Մենթգոմերին էր, որ հարևան նահանգում մի հղի կնոջ էր սպանել:
52-ամյա հոգեկան հիվանդին նահանգապետը հրաժարվեց ներում շնորհել և նրան այս ամիս մահապատժի ենթարկեցին:
Որևէ պետության համար կործանարար գործողություններ և հետագայում միջազգային ասպարեզում երկիրը քաղաքական-դիվանագիտական կործանման տանող հայտարարություններ արած առաջնորդների համար տեսական դաշտում կարող է և թերևս պետք է կիրառվի հետագայում դրանք այդ անձի հոգեկան խանգարման հանգամանքի հիմքով չեղարկելու և անվավեր ցնդաբանություն ճանաչելու հարցը, որը, հենվելով հենց ԱՄՆ արդարադատության համակարգի ընձեռնող նախադեպի օրինակի վրա` չի կարող արգելք հանդիսանալ տվյալ անձին հատուկ դատարանով կամ ռազմական տրիբունալով դատելուն և դատարանի` անխուսափելի թվացող բարձրագույն պատժի վճռի պարագայում` պետության կողմից այն իրականացնելուն:
Եվ այնուամենայնիվ` Շուշին ոչ միայն հայկական է, այլև` Հայաստան է:
Եվ այնուամենայնիվ` ինչ էլ որ խոսեն ներկա թե նախկին դավադիրները` «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը չէր, որ պատերազմի առիթ հանդիսացավ, այլ` դրա շղարշով թաքցված «Հայաստանը Ազարբայչան է և վերջ» խոստումն ու մտայնությունը:
Իսկ Արցախը Հայաստան է և վերջ:
Ու այդ Հայաստանը փրկել է պետք: