«Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ». Փաշինյանին հարց տված լրագրողն արձագանքել է նրան


15:12 , 30 հունվար, 2021
Պարոն Փաշինյան, հստակ հարց էի տվել՝ ըստ Ձեզ Շուշին՝
ա. հայկական է
բ. ադրբեջնական է:
Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ:
ՀՀ վարչապետից ակնկալում էի լսել, որ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին հայկական է՝ իր ցանկացած կարգավիճակով:
Եվ ուրեմն, եկեք արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանն իր այս ելույթով փաստեց, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջարկը ընդունելու դեպքում Շուշին մնալու էր Արցախի կազմում:
Այսինքն՝ քաղաքի ադմինիստրացիան, ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ մյուս իրավապահ մարմինները լինելու էին հայկական: Ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյո՞ք այս պայմաններում ադրբեջանցի փախստականները կվերադառնային Շուշի: