Տևական անձրևները վտանգավոր են առողջության համար. ռուս բժիշկ


20:38 , 7 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Տևական անձրևները նպաստում են ալերգիայով ու ասթմայով տառապող մարդկանց մոտ հիվանդությունների սրմանը: Մաշկին հայտնվում է ցան, հաճախանում են շնչարգելության նոպաները: Այս մասին հայտոնւմ է PrimaMedia-ն՝ հղում անելով ռուս բժիշկներին:

Խոնավ օդը չի կարող ինքնին դերմատիտ կամ ասթմա առաջացնել: Եթե մարդը երբեք չի ունեցել ալերգիա, նրա մոտ նման դրսևորումներ չեն լինի անձրևների ժամանակ: Խոնավ օդը հանդիսանում է միայն հիվանդ մարդու օրգանիզմում ալերգիկ գործընթացների տարածող:

Իրավիճակը բարդ է Պրիմորյեի երկրամասում: Այնտեղ հուլիսին գրեթե ամեն օր անձրև է տեղացել: Օդերևութաբանները կանխատեսում են, որ օգոստոսը սովորականից տաք կլինի: