Դոլար, եվրո, ռուբլի. տարբեր արժույթների պատրաստման գաղտնիքները


20:30 , 30 հունվար, 2021

Փողը յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասն է։ Չնայած որ նախընտրությունն ավելի ու ավելի տրվում է անկանխիկ ֆինանսական գործառնություններին, թղթադրամներն ու մետաղադրամները շարունակում են տեղ գտնել մեր դրամապանակներում։ Սակայն քչերը գիտեն, թե ինչ եղանակով են պատրաստվում թղթադրամները։

Դոլար

 

Աշխարհում ամենատարածված արժույթն ամերիկյան դոլարն է։ Դրա պատրաստման մասին հայտնիէ ավելի շատ բան, քան յուրաքանչյուր այլ արժույթի։ Դոլարի թուղթը հատուկ նյութից է, որի պատրաստման համար օգտագործվում է փայտանյութ, բամբակ և վուշ։ Ստացված նյութը թույլ է տալիս երկարացնել թղթադրամի շահագործման ժամանակը։

Թղթի վրա պատկերներն անելու համար առաջին շերտն անցկացվում է ավտոմատ եղանակով և չորանում է 72 ժամում, հետագայում խորը տպվում են պատկերները և չորանում ևս 72 ժամ։  

Դոլարներով գլանակը համակարգչային ստուգում է անցնում, որպեսզի բացառվեն հնարավոր թերությունները։ Այդ փուլի հաջող ավարտից հետո առանձնացնում են թղթադրմաները, դասակարգում տուփերի մեջ և ուղարկում պետական բանկեր։

Նախկինում տպագրման համար օգտագործում էին մուգ ներկ, սակայն քաղաքացիական պատերազմի ժամանկ, երբ արժույթը չափազանց պահանջված էր, պարզվեց, որ պահեստներում առավել շատ կանաչ ներկ կա։ Այդ օրվանից դոլարը ներկվեց կանաչով։ Ի դեպ, չկրկնվող կանաչ գույնի հեղինակը հայազգի է։

Ռուբլի

Ռուբլու թղթադրամի թուղթը պատրաստվում է գաղտնի եղանակով՝ Ռուսաստանի միայն երկու քաղաքում։ Գլանային տպագրությունն իրականացվում է տպագրական կամ օրլովյան կնիքով։ Տպագրական սարքերն արտադրվում են Շվեյցարիայում։

Շվեյցարական ընկերությունն արտադրում է թղթադրամների տպագրական սարքավորումներ աշխարհի երկրների 90%-ի համար։ Բնականաբար, անձնական օգտագործման համար նման սարքավորում ձեռք բերել հնարավոր չէ։

Եվրո

Եվրոյի թղթադրմաները մյուս թղթադրամների տարբերվում են նրանով, որ յուրաքանչյուր միավոր գումար ունի իր առանձին չափով թղթադրամը։ Եվրոն պատրաստվում է բամբակից, ինչպես և դոլարը։

Թղթադրամի վրա տասը տեսակի պաշտպանական համակարգ կա։ Օրինակ՝ մետաղական գծերն ու հոլոգրամները։ Ներկայումս եվրոն համարվում է ամենապաշտպանված արժույթներից մեկն աշխարհում։ Տպագրության ընթացքում օգտագործվում են այնպիսի նյութեր, որոնք թղթադրամը կեղծելը գրեթե անհնար և շատ թանկարժեք են դարձնում։