Չելսին բանակցություններ է սկսել թիմի երկու ֆուտբոլիստի հետ


00:35 , 30 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Չելսին» բանակցություններ է վարում Տիագո Սիլվայի ու Ժորժինյոյի հետ՝ ֆուտբոլւստների պայմանագրերը երկարաձգելու շուրջ: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Ըստ աղբյուրի ՝ լոնդոնյան ակումբը գոհ է բրազիլացի ֆուտբոլիստներից և պատրաստ է նրանց առաջարկել նոր պայմանագրեր ՝ բարելավված պայմաններով:

Ավելի վաղ Ժորժինյոյի գործակալը հայտնել էր, որ խաղացողը կարող է վերադառնալ Իտալիա: