ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար


21:36 , 29 հունվար, 2021

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Ինչպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Գեղաձոր-Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով առաջացել են բեռնատարների կուտակումներ։

Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թունելի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի բոլոր ավտոճանապարհներին բուք է։

 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։