Եվս մեկ ուկրաինացի ֆուտբոլիստ Փյունիկում


18:34 , 29 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է.

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Միկիտա Տատարկովը։ Տատարկովը Զապորոժյեի «Մետալուրգի» սան է։

Հանդես է եկել «Չեռնոմորեց», «Սոլիգորսկ», «Լվով» և «Վորսկլա» ակումբներում։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Միկիտա Տատարկովին։