Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը հունվարի 30-ից կսկսի աշխատել. «ՌԻԱ Նովոստի»


16:28 , 29 հունվար, 2021
Աղդամի շրջանում հունվարի 30-ին կսկսի աշխատել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

«Կենտրոնը գործունեությունը կսկսի արդեն վաղը»,- նշել է աղբյուրը:

Աղբյուրը հայտնել է, որ դիտարկումն իրականացվելու է նաեւ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, կենտրոնում ընդգրկված են 60 ռուս եւ 60 թուրք զինծառայողներ: