Որ մարզերում է առավել բարձր եղել կորոնավիրուսով հիվանդացությունը վերջին մեկ շաբաթում. մանրամասնում է նախարարությունը


13:38 , 29 հունվար, 2021

Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.

Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»,- ասված է հաղորդագրության մեջ: