21:00 , 29 հունվար, 2021Մարդկության պատմության մեջ բազմաթիվ աբսուրդային և արտառոց պահեր են եղել։ Մեր նախնիներն այլ կերպ են ընկալել աշխարհը, ինչի արդյունքում էլ ստեղծել են օրենքներ ու սահմանել կանոններ, որոնք մեզ համար ընդունելի չեն։
Միջնադարյան Եվրոպան անխզելիորեն կապված էր եկեղեցու հետ, որը զբաղվում էր նաև արդարադատությամբ։ Իսկ արդարադատության ոլորտում գլխավոր կերպարը, բնականաբար, շարունակում էր մնալ առաջնորդը։
Կենդանիների համար պատասխանատվություն նախատեսող նորմերը թույլ էին տալիս նրանց պատժել դատարանի կողմից՝ մահապատժի ենթարկել, ազատազրկման ենթարկել կամ վաճառել։ Օրինակ՝ Ավստրիայում ազնվականին կծելու համար շանը մեկ տարի ազատազրկման էին ենթարկել։
Օրենքը թույլ էր տալիս միմոսներին ասել ամեն ինչ, ինչ մտածում էին, քանի որ նրանց յուրաքանչյուր բառ համարվում էր կատակ։ Այդպես նրանք անգամ պալատականներին ասում էին այն ամենը, ինչ կամենում էին։ Երբեմն միմոսները նաև դառնում էին միապետների խորհրդականներ։
Միջին դարերում մարդիկ, որոնք ծխում էին, համարվում էին սատանայի հետնորդներ։ Նման երևույթը խիստ պատժի էր արժանանում՝ ընդհուպ մինչև մահապատժի։ Միջնադարյան Ռուսիայում, օրինակ, ծխելու սիրահարներին ևս չէին ընդունում, սակայն միայն այն պատճառաբանությամբ, որ վերջիններս հախաճ հրդեհների պատճառ էին դառնում։

Առավելապես հետաքրքրական էին միջնադարյան ամուսնալուծությունները։ Փոխանակ դատարանի կողմից վեճի լուծման և սահմանման, թե երեխաները որ ծնողի մոտ են մնալու, ինչպես է բաժանվելու ունեցվածքը, ամուսնալուծվել ցանկացող զույգերը մենամարտի էին դուրս գալիս ամենաուղիղ իմաստով։ Հաղթողը վերցնում էր երեխաներին, ինչպես նաև համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած գույքը։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ կանանց նման մենամարտերի ընթացքում որոշ արտոնություններ էին տալիս, օրինակ՝ տղամարդկանց ստիպում էին միայն մեկ ձեռքով կռվել։