Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան


11:46 , 29 հունվար, 2021

«Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին երեկ ուշ երեկոյան մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Նա տեղեկացրեց, որ Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։