Հերմինե Նաղդալյանը Գալուստ Սահակյանի ոճի մեջ է մտել


11:40 , 7 օգոստոս, 2013

Փաստորեն ՀՀԿ-ն ոչ միայն չի ամաչում գրեթե ամբողջական կազմով «Գենդերային հավասարության մասին» օրենքին կողմ քվեարկելիս, այլև մի բան էլ անցել է ագրեսիվ հակահարձակման, համենայն դեպս, ի դեմս ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի: Տիկին Նաղդալյանը, անդրադառնալով բարձրացած աղմուկին, մի հայտարարություն է արել, որ Գալուստ Սահակյանի ոճի մեջ է: Մեջբերում եմ.

«Հատկանշական է, որ հատկապես կարծրատիպերով ներշնչված տղամարդիկ են ընդգրկված այդ պայքարում, ովքեր վախենում են «իրենց կնիկների» նկատմամբ ճղճիմ իշխանության համար կամ իրենց տաքուկ տեղերը կորցնելուց: Մեկ բան անկասկած է՝ կան ճշմարտություններ, որոնք ապացուցման կարիք չունեն, քանզի արմատավորված են քաղաքակիրթ մարդկության մշակույթի եւ կենսափորձի մեջ՝ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, հանրային կյանք են բերում ավելի շատ մարդասիրություն, բարություն, բարոյականություն, եւ սա աներկբա է բոլոր երկրների ու ժամանակների համար:
Այստեղ գումարվեցին մի քանի հանգամանքներ, անգործ մնացած պարապ մարդիկ, որոնք անելիք չունեն, մարած պարտատոմսեր, որ մտածում են, թե ինչպես վերականգնվեն իրենց ու քաղաքական աղբանոցից փորձեն վերադարձնել իրենց: Էլ չեմ անդրադառնում այն ուղեղներին, որոնք տառապում են «պերմանենտ դավադրության տեսություններով» կամ ամենուրեք մեզ համար հակառակորդներ են փնտրում»:

Նախ եկեք հասկանանք, որ հենց հայտարարության սկզբից ականատես ենք լինում բացարձակապես անհեթեթ պնդման, որը, դեմագոգիայի կանոնների համաձայն, մատուցվում է «կան ճշմարտություններ, որոնք ապացուցման կարիք չունեն» սոուսով, թե բա հանկարծ չվիճեք, էս աքսիոմ ա, ու հետո դրան հավելում են լրիվ մերկապարանոց ինչ-որ մի պնդում, այս դեպքում հետևյալը` 
«կանայք, ի տարբերություն տղամարդկանց, հանրային կյանք են բերում ավելի շատ մարդասիրություն, բարություն, բարոյականություն, եւ սա աներկբա է բոլոր երկրների ու ժամանակների համար»:
Սկսենք նրանից, որ չկա ՈՉ ՄԻ նման հետազոտություն, որը դեռ մի բան էլ աներկբա ցույց կտար տիկին Նաղդալյանի դարակազմի թեզի իրավացիությունը: Կանայք հանրային կյանքում ավելի քիչ են ներգրավված եղել, քան տղամարդիկ, բայց եթե վերցնենք ամենավայրենի ու դաժան առաջնորդների ցուցակը, ապա կտեսնենք, որ այնտեղ հավասարապես ներկայացված են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Ես չեմ ուզում ոչ մի կերպ թերագնահատել սիրելի կանանց, բայց այն, ինչ Նաղդալյանն է ասում, բացարձակ աբսուրդ է, ու ասածիս վառ ապացույցն էլ թող լինի Հուանա Խելագարը, Եղիզաբեթ 1-ինը, Արյունոտ Բարոնեսսան... Հիլարի Քլինթոնը վերջիվերջո:
Հենվելով այս անհիմն պնդման վրա` տիկին Նաղդալյանը հայտարարում է, որ օրենքի դեմ բողոքում են կամ ինչ-որ քաղաքական դիակներ կամ տղամարդիկ, ովքեր փորձում են պահպանել իրենց իշխանությունը, կամ էլ պարանոյիկներ, ովքեր տարված են դավադրությունների տեսությունով:
Ինչ-ինչ, բայց ՀՀԿ-ն էդպես էլ չսովորեց, որ հասարակության ինչ-որ խմբերի մասին խոսելիս ՉԻ ԿԱՐԵԼԻ տապոռի նման անընդհատ ընդհանրացնել բոլորին ու ինչ-որ կլիշեների մեջ դնել: Նախ, գենդերային օրենքի մասին հիմնականում դեմ են արտահայտվել, գոնե իմ դիտարկումներով, հենց կանայք, երկրորդը` դեռ չեն լսվում ոչ մի քաղաքական գործիչների ձայներ, և երրորդ` «պեռմանենտ դավադրության տեսությունը» չգիտեմ, բայց որ էդ 15 տարվա մեջ ականատես եղանք, որ ՀՀԿ-ն պեռմանենտ երկրի հերն ա անիծում, դա փաստ ա, ուստի լավատեսություն չեն տածում մարդիկ նաև այս պարագայում, առավել ևս, որ չգիտես ինչու, նույն ՀՀԿ-ն ու առհասարակ իշխանությունները ինչ-որ մութ խաղեր են խաղում. խորացված բանակցում են ԵՄ-ի հետ, հայտարարում են, որ բանակցություններն ավարտված են ու առանցքային հարցերի շուրջ, բայց հետևողականորեն չեն հրապարակում բանակցվող փաստաթղթերի տեքստը, փոխարենը տեսնում ենք` ոնց են սենց անասուն օրենքներ ընդունում մեզ մոտ...
Նաղդալյանից էլ չէի սպասում էս տիպի պարզունակ մենաբանությունա-կռուտիտներ...