«Չեմ հիշում նման դեպք, երբ հասարակական գործիչը համերաշխության նման վարք կդրսևորեր, մինչդեռ կաթողիկոսը դա արեց՝ օրինակ ծառայելով շատերիս համար»․ Դավիթ Խաժակյան


01:07 , 29 հունվար, 2021
Քիչ առաջ դիտեցի Եռաբլուրում Վեհափառի և լրագրողների զրույցը, որին նախորդել էր Վեհափառի զայրույթը՝ հարցերին պատասխանելու պատեհության վերաբերյալ։
Անկախ նրանից, թե ով ինչպես ի սկզբանե պետք է վարվեր/չվարվեր, տպավորիչ էր, որ զրույցի վերջում կաթողիկոսն ափսոսանք հայտնեց ձայնը բարձրացնելու համար, իսկ լրագրողներն իրենց հերթին ներողություն հայցեցին։
Չեմ հիշում նման դեպք, երբ հասարակական գործիչը համերաշխության նման վարք կդրսևորեր, մինչդեռ կաթողիկոսը դա արեց, կարծում եմ, օրինակ ծառայելով շատերիս համար։ Սա հոգևոր առաջնորդության լավ օրինակ է, որը որպես համերաշխության վարքագիծ պետք է մտապահենք։
Հղում 1՝ այստեղ։
Հղում 2՝ այստեղ։