Հունվարի 29-30-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով


23:46 , 28 հունվար, 2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 29-ին և 30-ին հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝ հունվարի 29-30-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։