Այս պահին քրեական գործ է կարվում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ, որը «հայահավաքի» մասնակից չի եղել, և «դեպքի վայրում» է հայտնվել հավաքի հետ չկապված պատճառով. Մելիքյան


21:13 , 28 հունվար, 2021
Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները հենց հիմա քրեական գործ են կարում «հայահավաքի» բռնված մոտ երկու տասնյակ մասնակիցների, ինչպես նաև հավաքի մասնակից չհանդիսացող, բայց այնուհանդերձ բռնված անձանց նկատմամբ։
Մասնավորապես, այս պահին քրեական գործ է կարվում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ, որը «հայահավաքի» մասնակից չի եղել, և «դեպքի վայրում» է հայտնվել հավաքի հետ չկապված պատճառով։
Էդգար Ղազարյանի շահերը ներկայացնում է փաստաբանն Armen Galstyan-ը։ Այժմ վարույթը փոխանցված է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։