Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած ազատամարտիկ Վահան Բադասյանին բերման են ենթարկել ԱԱԾ


16:31 , 28 հունվար, 2021
Նա այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև որպես թշնամի։ Ի՞նչ ճանապարհով, տարբեր, ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Թշնամուն պետք է վերացնենք, զենքի միջոցով նաև։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի դարձյալ բանակի տոնին Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ն «ասֆալտին էր պառկեցրել» Նարեկ Սամսոնյանին, Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին և մի շարք այլ ընդդիմադիր գործիչների՝ տեսանկարելու և Փաշինյանին կադրերը փոխանցելու համար: