Քաղաքացիները Հանրապետության հրապարակում պահանջում են Արցախը կապիտուլյացիայի ենթարկած իշխանության հրաժարականը. LIVE


15:36 , 28 հունվար, 2021

Քաղաքացիները Հանրապետության հրապարակում են՝ «վերջ դնելու ազգակործան, ազգադավ, hայրենի հողերը թշնամուն հանձնած իշխանության գործունեությանը»:

«Մեր ներկայությամբ մենք կհաստատենք, որ, ի հեճուկս դավաճան իշխանավորների, մեր բանակը չի պարտվել, չի մահացել, կանգուն է և պատրաստ պաշտպանելու երկիրն ու ժողովրդին արտաքին և ներքին թշնամիներից: Սպասում ենք բոլոր գիտակից, արժանապատիվ քաղաքացիներին հայահավաքին` իրենց պատիվը վերականգնելու գործին մասնակից լինելու»,- նշում են նրանք։