Էջմիածին-Աշտարակ ավտո­ճանա­պար­հին «NIVA»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած


14:32 , 28 հունվար, 2021

Հունվարի 28-ին, ժամը 11:33-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Շահումյան ճանա­պար­հա­հատվածում՝ «Դվին» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է ձորը, ներսում քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Աշտարակ ավտո­ճանա­պար­հի 3-րդ կմ-ին «NIVA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպի­տա­լաց­վել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավա­րար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը: