«Թափանցիկ եկեղեցին». ինչպե՞ս է կառուցվել այս ճարտարապետական հրաշքը


22:45 , 28 հունվար, 2021

Բելգիական Լիմբուրգ շրջանում գտնվող Բորգլոն քաղաքում արտասովոր կառույց է գտնվում։ Այն իրենից կաթոլիկ եկեղեցի է ներկայացնում, սակայն առանձնահատկությունն այն է, որ այն «և՛ կա, և՛ չկա»։

Եթե դրան նայեք վերևից կամ ներքևից, ապա կթվա հսկայական, կանգուն։ Սակայն այլ դիտանկյունից նայելիս եկեղեցին պարզապես կերպարանափոխվում է՝ դառնալով թեթև և գրեթե անտեսանելի։ Այն կարծես միախառնվում է բնապատկերին՝ թույլ տալով հիանալ շրջապատող անտառով։

Կառույցը նախագծել են երկու բելգիացի սկսնակ ճարտարապետներ։ Կառուցվել է 10 տարի առաջ և հանրությանը ներկայացվել է «Տողատակերը կարդալով» անունով։

Ինչպես և այլ եկեղեցիներում, որոնք տեսարժան վայրեր են դարձել, այստեղ ևս երկրպագություն չեն իրականացնում։ Եկեղեցին համարվում է տեղական արվեստի օբյեկտ, որը պատմում է ժամանակակի ճարտարապետության տենդենցների, բնության ու տեխնոլոգիաների կապի մասին։

Այսպես, բորգլոնյան թափանցիկ եկեղեցին 10 մ բարձրություն ունի։ Հիմքը երկաթբետոնից է։ Եկեղեցին ընդհանուր առմամբ կշռում է 30 տոննա, և անգամ նման քաշով հանդերձ կարողանում է «թափանցիկ» դառնալ։

Կախված լուսավորությունից և օրվա ժամից՝ պատերի գույնը փոխվում է։ Գիշերները եկեղեցում ճրագ են վառում, ինչը լուսավորում է ողջ խավար տարածքը։

Տեղի բնակիչները հաճախ են գալիս դաշտ, որտեղ գտնվում է եկեղեցին, հիանում են բնությամբ և կառույցի ինքնատիպությամբ։ Լիմբուրգի և հարևան շրջանների հյուրերը մեն տարի հատուկ այցելում են Բորգլոն՝ տեսնելու յուրօրինակ արվեստի օբյեկտը։