11:38 , 7 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Չիչխանը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Նրանում վիտամին C-ն ավելի շատ է, քան նույնիսկ նարինջի մեջ:
Դեռ Հին Հունաստանում չիչխանը տալիս էին զինվորներին` ուժ ու դիամցկունություն հաղորդելու նպատակով: Իսկ Սիբիրում այս հատապտուղն անվանում են «սիբիրյան արքայախնձոր»՝ քաղցրաթթու համի համար:
Չիչխանի նարնջագույն երանգը պայմանավորված է բետա-կարոտինով, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի:
Չիչխանի յուղը երիտասարդացնում է մաշկը` խթանելով մակրոֆագերի արտադրությունն ու ակտիվացնելով հյուսվածքի աճը: Այն արդյունավետ է նաև ստամոքսի խոցի դեպքում:
Չիչխանի յուղը կարել է օգտագործել որպես դեմքի քսուկ, սակայն ցանկալի է դա անել միայն գիշերները, քանի որ այն «ներկում է» մաշկը: