«Թղթի վրա գրեք իմ մեջբերումը եւ անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողի հետ Եռաբլուրում


10:19 , 28 հունվար, 2021

«Եռաբլուր» պանթեոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողներից մեկի հետ: Լրագրողը, դիմելով Փաշինյանին, ասաց. «Այստեղ թաղված են նաեւ Շուշիի համար պայքարողները, իսկ դուք հայտարարել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մի րոպե մոտեցեք: Էդ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին:

Լրագրողներից մեկն ասաց, որ ինքը եղել է հարցը տվողներից մեկը:

«Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել: Թղթի վրա Դուք անձամբ կգրեք, կբերեք մեջբերումը, որ ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես Ձեր հարցին կպատասխանեմ: Ես հիմա այլ հարցի չեմ պատասխանի, պայման եմ դրել, այդ պայմանը կատարեք, եւ ես ուղիղ եթերում Ձեր հարցին կպատասխանեմ»,- ասաց Փաշինյանը: