Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն (ուղիղ)


09:13 , 28 հունվար, 2021

News.am-ը գրում է․

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձն է։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր պանթեոն:

Մասնավորապես, այստեղ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կառավարության այլ անդամներ: