Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մասկի հետ


03:18 , 28 հունվար, 2021

Shantnews.am-ը գրում է․

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի հետ: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակին:

Ինչպես նշվում է, նրանք քննարկել են տարբեր ոլորտներում, առաջին հերթին, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում Թուրքիայի և SpaceX– ի պետական և մասնավոր ընկերությունների համագործակցության հարցեր: