19:49 , 27 հունվար, 2021Armsport.am-ը գրում է.
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչի (1-2) խաղից հայտարարել է, որ նա դեմ է ռասիզմին՝ անդրադառնալով իր և Ռոմելու Լուկակուի բախման դրվագին։
«Զլատանի աշխարհում ռասիզմը տեղ չունի։ Մենք բոլորս մեկ ռասայից ենք, մենք բոլորս հավասար ենք։ Մենք բոլորս խաղացողներ ենք, որոնցից ոմանք ավելի լավն են քան մյուսները»,-գրել է շվեդ հարձակվողը Twitter-ում՝ կիսվելով տեսանյութով։