ՀՀ ԱԺ նախագահը, պատգամավորները պատերազմի օրերին Արցախ գնացել են որպես աշխատանքային այց, ստացել օրապահիկ 2000-ական դրամ ու գիշերակացի գումար 5000-25000-ական դրամ


20:08 , 27 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Հայաստանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ Արցախում գտնվել են որպես գործուղվածներ: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի կայքում հրապարակված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրություններից:

Ըստ առաջին կարգադրության՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ  Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Շիրակ Թորոսյանը, Սերգեյ Ատոմյանը, Արեն Մկրտչյանը, Ռուստամ Բաքոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Գայանե Աբրահամյանը(այժմ վայր է դրել մանդատը), Լուսինե Բադալյանը, ԱԺ նախագահի խորհրդականի Վահան Կոստանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի պետ Էդգար Բարսեղյանը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին` գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ