Էնթոնի Բլինքենը դարձավ ԱՄՆ 71-րդ պետքարտուղարը


14:01 , 27 հունվար, 2021
Իր դիվանագիտական ուղին Բլինքենն սկսել է ԱՄՆ պետքարտուղարությունում 1993թ.-ին, իսկ երեկ նա վերադարձավ կառույցը ղեկավարելու նպատակով։
«Միասին մենք կիրագործենք նախագահ Բայդենի նախանշած արտաքին քաղաքականությունը, որը կխթանի Միացյալ Նահանգների անվտանգությունը, բարեկեցությունն ու արժեքները՝ ի շահ մեր ժողովրդի»,- խոստացավ պետքարտուղար Բլինքենը։