Թուրք Նիկոլն արդեն թքած ունի իր հենարանի` ժեխի կարծիքի վրա. այն ժեխի, որին պահում էր նախկինների մասին հեքիաթներ կերակրելով


13:22 , 27 հունվար, 2021

Խնդիրն այն չէ, որ Ղուլարյան Արմենը, լինելով նախկին իշխանությունների ամենաերկարամյա պաշտոնյաներից մեկը և նախկին իշխանությունների օրոք ահռելի հարստություն կուտակած մարդ, թուրք Նիկոլի որոշմամբ պաշտոն է ստանձնում: Հիմա արդեն անբեկանելի է, որ թուրք Նիկոլի իշխանությունը նախկին բոլոր երեք իշխանություններից ոչ մեկի կոշիկի տակացուն նույնիսկ չարժի: Խնդիրը նաև այն չէ, որ նախկին իշխանությունների կարկառուններից Ղուլարյան Արմենը համաձայնվում է պաշտոն ստանձնել հողատու վիժվածքների կառավարությունում: Դա Ղուլարյան Արմենի քաղաքական ու տղամարդկային որակների մասին է խոսում: Խնդիրն այն է, որ նույնիսկ թուրք Նիկոլն արդեն թքած ունի իր հենարանի` պլեբսի, նույն ինքը` ժեխի կարծիքի վրա: Այն պլեբսի, որին պահում էր նախկինների մասին հեքիաթներ կերակրելով` սկսած «Լևոն Տեր-Պետրոսյանը ատոմակայնն աշխատացնում էր և հոսանքը հողանցում էր անում» հիմարությունից, վերջացրած «Քոչարյանի 4 միլիարդի» ու «Սաշիկի 50 տոկոսների» մասին ապուշություններով: