Tert.am-ը գրում է․
Ոստիկանությունը այսօր հետախուզվող անձին հայտնաբերել է Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում: Tert.am-ի տեղեկություններով՝ հետախուզվող անձը զենք է կրել և Ոստիկանության կողմից վնասազերծումը խոչընդոտելու նպատակով պատանդ է վերցրել իր հարազատ երեխային:
Դեպքի վերաբերյալ մանրամասների համար Tert.am-ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից:
«Ոստիկանությունը հայտնաբերել է հետախուզվող անձի, վերջինս զենք է կրել, նրա հետ մոտ երկու ժամ բանակցել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ինչից հետո հետախուզվող անձը վնասազերծվել է և բերման ենթարկել Ոստիկանություն»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։