Գրեթե 100 մարդ վիրավորվել է Նյու Դելիում ֆերմերների բողոքների ժամանակ


12:09 , 27 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

Առնվազն 86 ոստիկան վիրավորվել է Նյու Դելիում երեքշաբթի օրը ֆերմերների բողոքների ժամանակ տեղի ունեցած բախումների արդյունքում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության աղբյուրներին:

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ կոտրվել են ութ ավտոբուսներ՝ այդ թվում ոստիկանության մեքենաներ, և 17 մասնավոր տրանսպորտային միջոցներ:

Իր հերթին, ինչպես «ՏԱՍՍ»-ին հայտնել են ցուցարարները, բողոքող ֆերմերներից ավելի քան 20-ը շարունակում են մնալ ծանր վիճակում հիվանդանոցներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։