Զարիֆ. Իմ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին


11:46 , 27 հունվար, 2021

Pars Today-ը գրում է․

«Հայաստանն Իրանի հարևան ու բարեկամ երկիրն է և իմ այցելության նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին»,- այս մասին իրանական լրատվամիջոցին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն արդեն Հայաստանում է՝ Բաքվից ու Մոսկվայից հետո։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։

Հանդիպումների ժամանակ քննարկվել է բազմակողմ համագործակցության հարցերը։

Հատկապես Մոսկվայում հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո, կարծում եմ, տարածաշրջանային համագորցակությունը զարգացնելու համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ հատկապես տնտեսական ոլորտում։ Այս համագործակցությունը կարող է տարածաշրջանում հաստատել խաղաղություն և կայունություն»,-ասել է Զարիֆը։

Երևանում Զարիֆը հանդիպելու է ՀՀ ԱԳ նախարարի, վարչապետի հետ։