10:38 , 7 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը արքայազն Ջորջին հեծանիվ է նվիրել, քանի որ ցանկանում է թագաժառանգի մեջ այդ փոխադրամիջոցի նկատմամբ սեր սերմանել՝ հաղորդել է The Daily Express-ը: Ջոնսոնը ասել է, որ հեծանիվը նման է Boris Bikes մոդելի հեծանվին, որը բրիտանական մայրաքաղաքում հայտնվել է քաղաքապետի ջանքերի շնորհիվ:
Տարբերությունը սերիական համարների մեջ է՝ սերիական համարում նշված են արքայազն Ջորջի ծննդյան տարին ու ամսաթիվը՝ 2013թ.-ի հուլիսի 22: Բացի այդ, տարբերանշանը փոխվել է Քեմբրիջի դքսի ու դքսուհու որդու անվամբ:
Ինչպես հաղորդում է թերթը, նորածնի ծնողները նույնպես Ջոնսոնի նվիրած հեծանիվներից ունեն: Լոնդոնի քաղաքապետը զույգի հարսանիքին 2011թ.-ին հեծանիվներ էր նվիրել:
