Իրանի արտգործնախարարը ժամանել է Երևան


00:08 , 27 հունվար, 2021

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։

Ավելի վաղ Զարիֆը նախ եղել էր Բաքվում, հետո ՌԴ-ում։ Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսված էր նաև այց Վրաստան ու Թուրքիա։