Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին


23:29 , 26 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին գրառում է արել իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը, որը հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով։

«Դուք ընդհանրապես հարգանք չունե՞ք պատմության նկատմամբ։ Հայերի պատմությունը ոչնչացնելով՝ այս հողերում հայերի գոյությունն է՞լ եք անտեսելու»,- գրել է իրավապաշտպանը և հիշեցրել Սուրբ Թորոս եկեղեցու պատմությունը՝ հղում անելով հայ մտավորական Արշակ Ալբոյաջյանի գրքին, որտեղ հեղինակը պատմում է եկեղեցու տարածք կատարած իր այցի մասին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ