Գիտնականները նոր դեղամիջոց են հայտնաբերել, որը «Քովիդ-19»-ի դեմ պայքարում մոտ 30 անգամ ավելի արդյունավետ է, քան ռեմդեսվիրը


19:56 , 26 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Պլիտիդեպսին դեղամիջոցը, որը նախկինում կիրառվել է օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում, նախնական տվյալներով լավ արդյունք է ցույց տվել կորոնավիրուսի բուժման ժամանակ:

Ինչպես փոխանցում է РБК-ն, նման եզրակացության են եկել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Հետազոտության տվյալներով, որոնք հրապարակվել են Science ամսագրում, նշվում է, որ պլիտիդեպսինը 27,5 անգամ ավելի արդյունավետ է SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարում, քան ռեմդեսվիր դեղամիջոցը, որը կիրառվում է մի շարք երկրներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ