ՀՀ տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով


15:53 , 26 հունվար, 2021

Հանրապետության տարածքում՝ հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին սպասվում է թույլ ձյուն: