Փաստորեն, իշխանության գալու ձեր նպատակը ոչ թե ապօրինությունները վերականգնելն էր, այլ նոր ապօրինություններ հովանավորելը


15:31 , 26 հունվար, 2021
Երեկ Կենտրոնի թաղապետարանը տեսանյութ էր տեղադրել, իբրև ապամոնտաժվում է այս ապօրինի մանսարդը։ Փաստորեն, անգամ դա՛ էր խաբեություն, իսկ կատարվող գործողությունները՝ միայն տեսախցիկի համար։
Այսօր արդեն իրականացվել են հիմնական շինարարական աշխատանքները և տեղադրվել պատուհաններ։
Սա կամքի բացակայություն չէ, որովհետև համոզված եմ, որ անգամ զրո հեղինակություն, բայց պաշտոնեական լիազորություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել սա։ Սա պաշտոնեական անգործություն է, որով համայնքին վնաս է պատճառվում։
Փաստորեն, իշխանության գալու ձեր նպատակը ոչ թե ապօրինությունները վերականգնելն էր, այլ նոր ապօրինություններ հովանավորելը։