Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ. շուտով հայրենիքի վաճառքի լեգիտիմացման հաջորդ փուլն է սկսելու


12:43 , 26 հունվար, 2021
Կես տարի առաջ իմ վերջին հարցազրույցում ես ասացի, որ չեմ խանգարի նրանց, ովքեր կպայքարեն Փաշինյանի դեմ և նույնիսկ պարտավորված կզգամ օգնել: Հիմա արդեն ակներև է, որ ընդդիմանալու անվան տակ միանգամայն այլ պրոցեսներ են տեղի ունեցել, ու մեծ առումով էական էլ չէ` դա միտումնավոր էր, թե ոչ: Փաստը կա՝ Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ, և ինչն ավելի սարսափելի է, հայրենիքը ծախելու օրակարգը կա ու առաջ է գնում նույն «ընդդիմադիրների» շնորհիվ, որն այդ օրակարգը բառացիորեն սատարեց:
Ակնկալում եմ, որ շուտով հայրենիքի վաճառքի լեգիտիմացման հաջորդ փուլն է սկսելու: Այդ փուլում նույնպես կհայտնվեն ընդդիմադիրի քողի տակ թաքնված կոլաբորացիոնիստներ: Դեմից զգուշացնում եմ՝ կապ չունի՝ դուք փաստացի վիժվածքի ձեռքը սեղմում եք, թե ոչ, եթե մասնակցում եք նրա օրակարգին, նրա նախաձեռնած որևէ գործընթացի, ուրեմն լեգիտիմացնում եք այն և, հետևաբար, դասվելու եք փաշինյանների շարքին: Հետո չնեղանաք, ստեղ-ընդեղ զանգեք-բան:
Հ.Գ. Կան գործիչներ, որոնց ստվերից դուրս գալուն ինքս եմ անհամբեր սպասում ինձ շատ հետաքրքրող մի քանի հարց տալու համար: