ԱՄՆ-ում կթարմացվի 20 դոլարանոց թղթադրամը. դրա վրա կհայտնվի ստրկության դեմ պայքարող կնոջ պատկերը


12:07 , 26 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի քննարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին հետաձգված՝ 20 դոլար արժողությամբ թղթադրամին պատկերված դիմանկարը փոխարինելու հարցը: Այս մասին հայտնում է CNBC- ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքերը:

«Մենք ուսումնասիրում ենք այս նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղիները», – մանրամասնել է նա:

Ենթադրվում է, որ թարմացված 20 դոլարանոցի վրա պատկերված կլինի ամերիկացի աբոլիցիոնիստուհի Հարրիեթ Թաբմենի դիմանկարը, որը փախել է ստրկությունից և պայքարել ԱՄՆ-ում սոցիալական բարեփոխումների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։