Անինքնավստահ տղամարդիկ ատում են կանանց


09:43 , 7 օգոստոս, 2013

Անինքնավստահ տղամարդիկ ատում են կանանցDoctors.am-ը գրում է.

Նոր ուսումնասիրությունները պարզել են, թե ինչու է հարկավոր խուսափել անինքնավստահ տղամարդկանցից: Պարզվում է, որ անինքնավստահ տղամարդիկ շատ հակասական են վերաբերվում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, գրում է 1in.am-ը: Ոսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 400 հետերոսեքսուալ տղամարդ:

Ուսումնասիրողները հանգել են այն եզրակացության, որ անինքնավստահ տղամարդիկ, չնայած կարող են հոգու խորքում ռոմանտիկ լինել, հարաբերություններում ասպետությունը փոխարինում են թշնամությամբ, ընդ որում՝ ավելի նկատելի, քան ուրիշները: Փորձագետներն այսպիսի վարքագիծը բացատրում են նրանով, որ երբ կինը համապատասխանում է նրանց իդեալներին, ապա նրանք իրենց ասպետների պես են պահում, հակառակ դեպքում նրանք հակված են կնատյացության:

Եթե կինը թույլ է և օգնության կարիք ունի, ապա անինքնավստահ տղամարդն իրեն թագավոր է զգում: Իսկ եթե կինը ուժ է ցուցաբերում, դա տղամարդուն վանում է: Բոլորին է հայտնի, թե ինչքան կարևոր դեր է խաղում հարաբերություններում ինքնավստահությունը, սակայն այն պետք է երկկողմանի լինի: