Google Maps-ը ցույց կտա վայրերը, որտեղ առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստում


02:55 , 26 հունվար, 2021

Google Maps-ը ցույց կտա վայրերը, որտեղ առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստում: Այս գործառույթը շուտով կթողարկվի 4 նահանգներում՝ Արիզոնայում, Լուիզիանայում, Միսիսիպիում եւ Տեխասում, հաղորդում է CNN-ը:

Ընկերությունը հայտնել է, որ տարեսկզբից «պատվաստանյութեր իմ կողքին» հարցմամբ որոնումներն ավելացել են 5 անգամ, եւ ընկերությունը նոր գործառույթ է ներդնում, որպեսզի երաշխավորի, որ այն «պատասխանում է տեղական նշանակության հարցերին»:

Պատվաստման կետերի մասին տեղեկությունը կտարածվի այլ նահանգներում եւ երկրներում ավելի ուշ: