Երբ մեր հասարակության մի խոշոր հատվածը մտովի հաշտվում է պարտության հետ, իսկ մի մասն էլ սկսում արդարացնել այն, պետք չէ սպասել, թե ուրիշները մեր փոխարեն կռիվ են տալու կամ գոնե հարգելու են մեզ


01:07 , 26 հունվար, 2021
Երբ մեր հասարակության մի խոշոր հատվածը մտովի հաշտվում է պարտության հետ, իսկ մի մասն էլ սկսում արդարացնել այն և նույնիսկ կոչ անում համակերպվել դրա անվերադարձ լինելու հետ, պետք չէ սպասել, թե ուրիշները մեր փոխարեն կռիվ են տալու կամ գոնե հարգելու են մեզ։
էլ ավելի ջախջախիչ պարտությունից հետո 1990-ականներին ոչ ոք Ադրբեջանում չասաց, թե Ստեփանակերտը հայկական քաղաք է։ Թշնամական երկրում նույնիսկ չհաշտվեցին այն մտքի հետ, որ Ստեփանակերտը պետք է ունենա հայակազմ անվանում, ընդհակառակը՝ հենց պարտված վիճակում գտնվող Ադրբեջանում քաղաքը պաշտոնապես վերանվանեցին Խանքենդի թյուրքական տարբերակով։