09:29 , 7 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված անցանկալի անձանց ցուցակը, որտեղ տեղ են գտել Արցախ այցելած այլազգի մի շարք հայտնի գործիչների անուններ, նպատակ ունի ահաբեկելու ինչպես Արցախ այցելելու նպատակ ունեցող օտարներին, այնպես էլ արցախահայությանը, Tert.am-ի հետ զրույցում հարցի շուրջ իր կարծիքը հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից այսպիսի պահվածքը նպաստում է նրան, որ Արցախը դիտարկվի որպես Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվող տարածք:
Հարցին, թե «սև ցուցակի» հրապարակումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա, նա բացատրեց. «Սա Արցախը, տարածքային պատկանելության առումով, Ադրբեջանին կապելու քաղաքական պնդումների կիրառական շարունակությունն է, որը պատշաճ քաղաքական հակազդեցություն չստանալու պարագայում, կարող է նաև բանակցություններում խնդիրն ադրբեջանահաճո տարբերակով արծարծելու հնարավորություն ապահովել»:
Արման Մելիքյանը նաև ընդգծեց, որ այդ «սև ցուցակը» իրականում Ղարաբաղի մարդասիրական շրջափակման բաղադրատարրերից մեկն է:
Անդրադառնալով նման դեպքերում ՀՀ արտաքին գործերի նախարարության անելիքներին, քաղաքագետն ընդգծեց, որ անհրաժեշտ է նոր տարրեր ներմուծել սեփական քաղաքական ուղեգծի մեջ, որոնցից առավել կարևորը պետք է լինի ադրբեջանահայ փախստականների շահերի և իրավունքների գործուն ապահովման հիմնախնդիրը բանակցային օրակարգ մտցնելու պահանջը:
«Սև ցուցակի» հրապարակման շուրջ Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ սրանով Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում։ Առաջին՝ մի կողմից հասարակությանը ցույց են տալիս, թե իրենք հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում և փորձում են ամեն կերպ խանգարել Արցախի բնականոն զարգացմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ