ԱՊԼ-ում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է արձանագրվել


23:39 , 25 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է․

ԱՊԼ պաշտոնական կայքում հրապարակվել են կորոնավիրուսի հերթական թեստավորման արդյունքները։

Ստուգումների նոր փուլն ընդգրկել է հունվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածը։ Այս անգամ թեստավորմանը մասնակցել է 2518 հոգի, որոնց թվում ֆուտբոլիստներ ու ակումբի աշխատակիցներ։ 8 թեստի արդյունք դրական է եղել։ Վարակակիրներն ուղարկվել են տասնօրյա ինքնամեկուսացման։ Հիշեցնենք, որ նախորդ թեստավորման ժամանակ դրական թեստերի քանակը 16 էր։

ԱՊԼ 2020/21 մրցաշրջանը սկսվել է սեպտեմբերի 12-ին։ 19-րդ տուրից հետո ՄՅՈՒ-ն 40 միավորով առաջին տեղում է։