Հակամարտության ավարտից և համավարակի սպասվող հաղթահարումից հետո ՀՀ-ն կարող է կենտրոնանալ վերափոխումը շարունակելու հնարավորությունների վրա. ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրեն


21:19 , 25 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին և նշել է, որ որպես Հայաստանի զարգացման առանցքային գործընկեր, ADB-ն պատրաստ է աջակցել նոր նախագծերին, որոնք նպաստում են նրա տնտեսական աճին և հայերի բարեկեցությանը: «Հավատում եմ, որ 2021 թվականը երկրի համար մեծ հնարավորություն կստեղծի՝ վերադառնալու իր զարգացման ուղեգծին: Հակամարտության ավարտից և COVID-19 համավարակի սպասվող հաղթահարումից հետո Հայաստանը կարող է կենտրոնանալ իր ապաքինման գործընթացի և վերափոխումը շարունակելու հնարավորությունների վրա»,-ասել է նա: 

–Կներկայացնե՞ք  Ձեր դիտարկումները Հայաստանի տնտեսության վերաբերյալ: Որքանո՞վ եք այն համարում ճգնաժամային, և ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել:

- Հայաստան եմ ժամանել 2019 թվականի վերջին: Ժամանելուն պես անմիջապես տպավորված էի երկրի ներուժով և նրա քաղաքացիների կարողություններով: Ցավոք, 2020 թվականը շատ դժվար տարի էր ամբողջ աշխարհի, և առավելևս`Հայաստանի համար: Կարծում եմ՝ Հայաստանն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են կայուն աճի ուղին շարունակելու համար: Հավատում եմ, որ 2021 թվականը երկրի համար մեծ հնարավորություն կստեղծի՝ վերադառնալու իր զարգացման ուղեգծին: Հակամարտության ավարտից և COVID-19 համավարակի սպասվող հաղթահարումից հետո Հայաստանը կարող է կենտրոնանալ իր ապաքինման գործընթացի և վերափոխումը շարունակելու հնարավորությունների վրա:

Որպես զարգացման գործընկեր՝ Ասիական զարգացման բանկը (ADB) ակնկալում է օժանդակել Հայաստանին զարգացման առանցքային ոլորտներում, այդ թվում՝ շարունակել արդիականացնել երկրի ենթակառուցվածքները, աջակցել կենսունակ մասնավոր հատվածին, ապահովել համաշխարհային մակարդակի կրթություն բոլորի համար, աջակցել նորարարությանը և հնարավորություններ ստեղծել տեխնոլոգիական ոլորտում առաջատար դառնալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ